Հայաստանի և Ճամայկայի բնակչություն

Հայաստանի և Ճամայկայի բնակչությունները տարբեր չափանիշներով նման են։ Ստորև ներկայացված է դրանց ոչ շատ ծավալուն համեմատությունը։

Բնակչության թվաքանակ

2022 թվականին ՀՀ-ի բնակչության թվաքանակը 2,976 մլն է, իսկ Ճամայկայինը՝ 2,992 մլն։ Ինչպես երևում է՝ երկրների բնակչության թվաքանակների տարբերությունը շատ փոքր է։

ՀՀ-ի բնակչության թվաքանակի տարեկան աճը 0,19% (5510 մարդ) է, իսկ Ճամայկայում՝ 0,44% (12,890 մարդ)։

Բնակչության խտություն

ՀՀ-ի տարածքը համարյա 30 կմ² է, իսկ Ճամայկայինը՝ ընդամենը 11 կմ²։ Դրանից հետևում է, որ Ճամայկայի բնակչության խտությունը ավելի մեծ է, քան Հայաստանինը։ Ճամայկայի բնակչության խտությունը 273 մարդ/1 կմ2-իում է, իսկ ՀՀ-ինը՝ 104 մարդ/1 կմ2-իում։

ՀՀ-ում ուրբանիզացիան ավելի մեծ է, քան Ճամայկայում։ Հայաստանինը՝ 63%, Ճամայկայինը՝ 55%։

Բնակչության սեռատարիքային ցուցանիշ

Ահա ՀՀ-ի և Ճամայկայի սեռատարիքային բուրգերը՝ 2022 թվականի հաշվարկներով.

Եվ՛ Հայաստանի, և՛ Ճամայկայի բնակչության միջին տարիքը 30-35 տարեկան, աշխատունակ տարիքն է։ ՀՀ-ում ընտանիքներում երեխաների միջին թիվը 1,8 է, իսկ Ճամայկայում՝ 2։ Ճամայկայում ծնելիությունը ավելի շատ է, քան Հայաստանում։ Հայաստանում կանայք տղամարդկանցից ավելի շատ են, իսկ Ճամայկայում՝ մոտավորապես հավասար։

Հայատանի և Ճամայկայի սեռատարիքային բուրգերը տարբերվում են, ինչպես երևում է՝ Ճամայկայինը ավելի հստակ է, իսկ Հայաստանինը՝ խառը։ Անցյալում բուգերը նման են եղել՝ երկու երկրներում էլ ծնելիության քանակը մեծ է եղել։ Ապագայում նույնպես բուրգերը նմանվելու են՝ երկուսում էլ քիչ է լինելու ծնելիության քանակը, իսկ միջին տարիքը լինելու է 75-80։

Բնակչության թվաքանակի շարժընթաց

Ահա ՀՀ-ի և Ճամայկայի բնակչության թվաքանակների շարժընթացը և դրա կանխատեսումները.

Երկու երկրներում էլ կա արտագաղթ, բայց Հայաստանում շատ ավելի քիչ է, քան Ճամայկայում։ Արտագաղթը Հայաստանում 2015-16 թվականից սկսած համարյա հասնում է 5 հազարի, իսկ Ճամայկայում մոտ 3 անգամ շատ՝ ավելի քան 11 հազար։

Ինչպես երևում է՝ սկզբում երկու երկրների բնակչությունները աճում են, ապագայում դրանք սկսում են նվազել։ Ճամայկայում դեռ բնակչությունը աճում է, իսկ Հայաստանում՝ արդեն նվազում։ ՀՀ-ում դրա նվազման պատճառներն են վատ հարաբերությունները հարևանների հետ, բնական աղետների առկայությունը և այլն։ Բայց հիմա աճել է ՀՀ-ի ներգաղթը, այդ պատճառով այս ցուցանիշները կփոխվեն։

Աղբյուրներ՝ 1 2 3 4

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started